«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է շարունակել իր նախորդի՝ ամեն քայլափոխին մեդալներ բաժանելու քաղաքականությունը: Մասնավորապես, ՀՀ նախագահի աշխատակազմը օգոստոսի 9-ին պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերության հետ և մեդալներ գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 130 հատ մեդալի համար նախագահի աշխատակազմը ծախսել է 3 մլն 156 հազար դրամ: Նկատենք, որ գնվել է 50 հատ մարտական ծառայության մեդալ, որոնց համար ընդհանուր ծախսվել է 1 մլն 245 հազար դրամ, 50 հատ «Մովսես Խորենացի» մեդալի համար` 595 հազար դրամ, 30 հատ ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանի համար` 564 հազար դրամ:
Բացի այս, պարզվում է` նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է բրոնզափառ պղնձից կրծքանշաններով պարգևատրել նաև լրագրողներին: ՀՀ վաստակավոր լրագրող կրծքանշան նախագահի աշխատակազմը գնել է 20 հատ` յուրաքանաչյուրը 18 հազար 800 դրամով, ընդհանուր ծախսվել է 376 հազար դրամ: Իսկ 20 հատ երախտագիտության մեդալի համար ծախսվել է 376 հազար դրամ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը