18 08 2018

Ինչո՞ւ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետը հրաժարական տվեց․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետը հրաժարական տվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակը գրում է․ «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Ըստ տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կապված լինի չարաշահումների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Յոլչյանի ազատման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես այն, որ Նորայր Յոլչյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և հայտնել, որ ցանկանում է գնալ: Ըստ ՊՆ-ից մեզ հասած լուրերի՝ Դավիթ Տոնոյանը հորդորել է նրան հրաժարական չտալ, քանի որ առաջիկայում լուրջ փոփոխություններ և աշխատանքներ են իրականացնելու, սակայն Նորայր Յոլչյանը ասել է, որ ցավում է, բայց այլևս չի ցանկանում աշխատել, քանի որ հոգնել է: Ավելին ՊՆ ում Նորայր Յոլչյանի ազատումը բավականին ծանր են տարել, քանի որ նա այն պաշտոնյան է եղել, որ հիանալի տիրապետել է թիկունքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի օնլայն տարբերակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ