14 08 2018

ՊՆ-ում աշխատավարձերն իջեցրել են 30%-ով․ «Հրապարակ»

ՊՆ-ում աշխատավարձերն իջեցրել են 30%-ով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարարության մի շարք աշխա­տակիցներ՝ հիմնականում միջին օղակի (վարչության, բաժնի պետեր, տեղակալներ և այլն) հայտնվել են աշխատավարձի իջեցման փաստի առաջ: Մենք իմացանք, որ նրանց օրեր առաջ «աչքալուսանք» են տվել, որ տա­րիներ շարունակ «սխալ» աշխատավարձ են ստացել, և այժմ վերահաշվարկ է կատարվում: Եվ այսուհետ նրանք կստանան մոտ 30 տոկոսով պակաս, քան մինչ օրս ստացեք են: Այս տեղեկությունը տառացիորեն դեպրե­սիայի մեջ է գցել աշխատավարձով ապրող մարդկանց:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կեսբերան հաստատեց այս տեղեկությունը: «Պաշտպանության նախարարությունում Ձեր ասած կատեգորիայում սիստեմատիկ աշխատավարձի նվազում որևէ զինծառայողի համար տեղի չի ունեցել: Անհատական դեպքեր չեմ բացառում, որ կարող է լինեն, բայց սիստեմատիկ դեպքեր չկան»,- ասաց նա՝ նկատե­լով, որ դա կարող է լինել սխալմունք, որը հետո հնարա­վոր է ուղղել:

Մեր տեղեկություններով՝ աշխատակից­ներին բացատրել են, որ ՊՆ ֆինանսական վարչությունը սխալ է հաշվարկել նրանց գործակիցները, ավելի բարձր գործակցով է հաշվել աշխատավարձը, հիմա գլխի են ընկել և փորձում են սխալն ուղղել: Ուղղակի պարզ չէ, թե ինչպես պետք է մարդիկ հաշտվեն նոր վարձատրու­թյան հետ, և ով է պատասխան տալու բյուջեին հասց­ված սխալի համար, քանզի, եթե հաշվարկենք, կարող է պարզվել, որ պետությանն ահռելի վնաս է հասցվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ