14 08 2018

Քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից. «Ժողովուրդ»

Քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները վատնել տարատեսակ փառատոներ և միջոցառումներ անցկացնելու համար: Այս անգամ մի քանի մլն դրամ քաղաքապետարանը նախատեսել է ծախսել գարեջրի և «ՏարազՖեստ» փառատոների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն հայաստանյան դիզայներ-մոդելավորողների կողմից պատրաստած տարազների հավաքածուների բացօթյա ցուցահանդես-տոնավաճառի համար ծախսվել է 4 մլն 975 հազար դրամ: Իսկ ահա օգոստոսի 19-ին Երևանում անցկացվելիք գարեջրի փառատոնի համար կծախսվի 4 մլն 480 հազար դրամ:

Փաստորեն, քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժականից հետո անգամ քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից՝ ճոխ գումարներ ծախսելով ամենատարբեր միջոցառումների վրա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթ-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ