08 08 2018

Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը երկրորդ պլան են մղվում. «Ժողովուրդ»

Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը երկրորդ պլան են մղվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին։ Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել ևս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարևոր և պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։

Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու։  Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում է և արվելու է նրա և պատվիրակությունների ղեկավարների հետ շփումը  նվազագույնի հասցնելու համար։ Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ-ականները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ