«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում լուրջ դժգոհությունները հնարավոր է վերածվեն բունտի: Բանն այն է, որ արդեն մեկ ամսից ավել է, ինչ դատապարտյալները հացադուլ են հայտարարել իրենց դեմ հարուցված քրեական գործերի և անարդարացիորեն անազատության մեջ պահելու համար:
Ասել է թե` ստեղծվել է մի իրավիճակ, որ թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում խնդիրները լուծելու առումով որևէ քայլ չի իրականացվում, անձերն են փոխվել, սակայն դատապարտյալների կյանքում որևէ բան չի փոխվել:
Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով զրուցել է «Նուբարաշեն» ՔԿՀ նորաշանակ պետ Էդուարդ Գրիգորյանի հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը