22 01 2022

Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրանա: ՙԺողովուրդ՚ օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա:

Չի բացառվում, որ սրա հետեւանքով կթանկանա նաեւ ուղեւորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը Երեւանում վաճառվում է 310-320 դրամով, իսկ մարզերում՝ 280 դրամով:

Տեղեկացնենք, որ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Մեզ հայտնի դարձավ, որ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի՝ Հանձնաժողով ուղարկած հայտը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ