30 10 2023

SOS! Հացադուլ և դեղադուլ Նուբարաշեն ՔԿՀ-ում․ Լիլիթ Գալստյան

SOS! Հացադուլ և դեղադուլ Նուբարաշեն ՔԿՀ-ում․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Շաբաթավերջին գործընկերներիս հետ այցելեցինք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով կալանավորված ՀՀ քաղաքացիներին։

Սեպտեմբերի 19-ի և 20-ի դեպքերով երկամսյա կալանքի ռեժիմում գտնվող Ա․ Ա-ին տեսնել չկարողացանք․ պարզվեց վերջինս մեկուսացման մեջ է։ Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ նրա առողջական վիճակը մեկուսացում է ենթադրում, նաև հատուկ բուժման ընթացք պահանջում։

Բնականաբար, քրեակատարողական հիմնարկի պայմաններն անհամատեղելի են տվյալ հիվանդության հետ։

ՆԵՐԿԱՅՈՒՄՍ Ա․ Ա-ն ՀԱՑԱԴՈՒԼ և ԴԵՂԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՆԳԵՑՆԵԼ։

Հաշվի առնելով հանգամանքը, որ Ա․ Ա-ի հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ, ես և պատգամավոր Արման Ղազարյանը դիմել ենք ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԳԻՇՏԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել խափանման միջոցի փոփոխման հարցը։

Դե, տեսնենք, թե հերթական անգամ ինչպիսին է իրավապաշտպան ՀԿ-ների արձագանքը․․․»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ