«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու յուր տիկինը հերթով «ավետեցին» հանրությանը, թե բա՝ այսքան ու այսքան դիտումներ, «կիսումներ» ունեն տարբեր սոցցանցերում, այսքան ու այսքան «հավանումներ»: Աննա Հակոբյանը՝ դեռ մի կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում ստացվում է, որ երկրի ղեկավար համարվող անձը լրիվ «տիկտոկեր» ու «բլոգեր» է դարձել: «Բլոգեր-ղեկավար», էլի:
Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում»: Այսինքն, թե՝ վարկանիշներն իբր աճում է, իրենց հանդեպ հետաքրքրությունն իբր աճում է: Դե, տոլմայի-բանի հաշվին: Մի ժամանակ գոնե «100 փաստ» էր նշում, որոնց մեծ մասն, իհարկե, փաստեր չէին, կամ կեղծ էին, բայց հիմա արդեն լրիվ «տիկ-տոկ» վիճակ է: Թե բա՝ այսքան ու այսքան հազար դիտում ու հավանում է եղել: Ուրեմն՝ այդքան զոհ տվեցինք իրենց պատճառով, ուրեմն՝ 12 հազար քառակուսի կիլոմետր թուրքին են տվել, ուրեմն՝ հերթով զիջում են ու զիջում, դա... հեչ:
Կարևորը՝ «Տիկ-տոկում» կամ «Ֆեյսբուքում» «լայքեր» ու «շեյրեր» ունեն: Ինչպիսի կարևորագույն, խոշորագույն ձեռքբերում: Ի դեպ, տեսնես Փաշինյանի սոցցանցային էջերում «մոնետիզացիան» (այսինքն՝ հավանումներին համապատասխան՝ գումար ստանալու մեխանիզմը) գոնե միացրա՞ծ է: Չէ՞ որ նրա համար դա թիվ երկու արժեքն է: Դե, իշխանությունից, աթոռից, պաշտոնից հետո:
Ի դեպ, «տիկտոկեր» Փաշինյանին կարելի է հուշել, որ եթե ուղիղ եթերում հրաժարական տա՝ այլևս երբեք պետության կառավարմանը թնդանոթի կրակոցի հեռավորությամբ չմոտենալու պայմանով, հաստատապես «հավանումների» ու «կիսումների» թվով այդ եթերը կգերազանցի մինչև այժմ ունեցածներին՝ միասին վերցրած: Աշխարհի շատ հայտնիներ կնախանձեին այդպիսի դիտումներին, «կիսումներին», առավել ևս՝ հավանումներին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը