22 11 2024

Հակոբ Սիմիդյանը ևս անմասն չէր մնա պատասխանատվության իր բաժնից. «Ժողովուրդ»

Հակոբ Սիմիդյանը ևս անմասն չէր մնա պատասխանատվության իր բաժնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր նրանով, որ նախարարը Փաշինյանին չէր զեկուցել կամ սխալ էր զեկուցել կատարված աշխատանքներից մեկը: Եվ ահա ստի համար հատուցեց իր պաշտոնով։ 

Իսկ շրջակա միջավայրի պահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը զեկուցու՞մ է վարչապետին ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: Թերեւս՝ ոչ, քանզի Հակոբ Սիմիդյանը եւս անմասն չէր մնա պատասխանատվության իր բաժնից։

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սեւանա լճի հետ կապված ներքոնշյալ փաստաթղթերում առկա աշխատանքների կազմակերպումը եւ կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծել է, քանզի աշխատանքները ժամանակին ավարտելու կանխատեսումը դարձել է ակնհայտ անհնար։ Բայց այս դեպքում՝ չեն աշխատում ՔՊ-ականները՝ հատուցում է մեր ազգային հարստություն Սեւանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ