Ես ամուսնալուծված եմ, հիմա չունեմ կին, որ հիմա էլ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում է աշխատում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր կինն աշխատում է ԲՏԱ նախարարությունում որպես վարչության պետ:
Ինչ վերաբերում է նրան, որ իր ընկեր Հովհաննես Խաչատրյանն էլ ԿԲ խորհրդի անդամ ընտրվեց, Սիմիդյանն ասաց. «Հովհաննես Խաչատրյանը բանկային համակարգի երկարամյա աշխատող է, մենք էլ ինչ-որ ժամանակ սկսել ենք ընկերություն անել: Ի՞նչ կապ ունի իր՝ այնտեղ աշխատանքի անցնելը ինձ հետ: Ես չեմ միջնորդել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը