29 05 2024

Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի. «Ժողովուրդ»

Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր քաղաքական առումով թեժ օր է սպասվում: Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը և նախարարները կգնան խորհրդարան՝ դրանց մասնակցելու:

Ազգային Ժողովում այսօր լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

Այսօր ընդդիմությունն է վաղ առավոտից վերսկսելու անհնազանդության ակցիաները: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը 08:00-ից իր աջակիցներին հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցի: Չի բացառվում, որ ընդդիմադիրները և նրանց աջակիցները նաև ԱԺ շենք գնան՝ այնտեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ