21 05 2024

Ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին․ «Ժողովուրդ»

Ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում են ԱԺ քառօրյա նիստերը:

Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաեւ Սահմանադրական դատավորի ընտրության հարցն է ընդգրկված, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:

Նշենք, որ դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ ընդդիմադիր պատգամավորների մի մասն այս օրերին Կիրանցում է, բայց նրանց մյուս մասը, որոնք Երեւանում են, կմասնակցեն նիստերին:

Ավելին՝ ինչպես մեզ ընդդիմադիր պատգամավորները փոխանցեցին, պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ:»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ