03 02 2024

ԱԺ կայքում մոնտաժել են փոխնախագահի խոսքը․ «Հրապարակ»

ԱԺ կայքում մոնտաժել են փոխնախագահի խոսքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, մասնակցելով «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին, ամբիոնից իր աջակցությունն է հայտնել կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով 2 ամսով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին եւ գովեստի խոսքեր ասել.

«Ուզում եմ մի մարդու մասին ձեզ հետ կիսվել, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք»։ Խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Իր գրքում խոսում է ՀՀ-ի՝ դեռ Սովետական Միությունից թվայնացման մասին։ Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը՝ Սովետական Միությունում եւ ոչ միայն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել, եւ այդ բոլոր ձեռքբերումների հեղինակն Աշոտ Հովհաննիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով ու մարտահրավերների հաղթահարումներով այսօր արդեն Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող ընկերության հիմնադիրն է եւ տնօրենը… Ես կուզենամ, որ ծափահարություններով ողջունեք Աշոտ Հովհաննիսյանին, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին կոչ կանեմ՝ անպայման ձեռք բերել եւ կարդալ գիրքը, որն ինձ ոգեւորել է եւ շատ գաղափարներ է տվել»։

Մինչ սոցցանցերում հիանում էին Արշակյանի դեմարշով, օրվա երկրորդ կեսին ԱԺ կայքում տեղադրվեց նրա ելույթը` մոնտաժված. «Նշելով, որ արհեստական բանականությունը բիզնեսում թեման առնչվում է նաեւ թվայնացմանը եւ բարձր տեխնոլոգիաներին՝ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը Հայաստանի թվային փոխակերպման պատմության եւ մարտահրավերների հաղթահարման մասին ոգեշնչող պատմություն է»»։

Մանրամասները՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ