14 12 2023

Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան. «Հրապարակ»

Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը մինչեւ տարեվերջ եւս մեկ արտահերթ նիստ կհրավիրի, հավանաբար՝ դեկտեմբերի 20-21-ին: Մինչեւ դեկտեմբերի 17-ը դժվար թե նիստ անեն, ՔՊ-ն բոլոր ուժերը մոբիլիզացրել է կուսակցության քաղաքական ժողովի վրա, որը կայանալու է Գյումրիում՝ դեկտեմբերի 17-ին։

Ըստ ամենայնի, Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան, առաջին ընթերցումը եղավ երկու օր առաջ՝ արտահերթ նիստում: Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ականների կողմից էլ այն միանշանակ չի ընդունվել, ուստի մտադիր են էական փոփոխությունների ենթարկել:

Դիցուք` գոնե 6 ամսվա ծառայությունը պարտադիր դարձնել։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ՝ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2 մլն 500 հազար դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, 4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, 5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ: Ըստ մեր աղբյուրների՝ մեծամասնությունը կողմ է, որ վերջին երկու կետը հանվի նախագծից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ