02 03 2024

«Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Շիշ բռնողին». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Շիշ բռնողին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Այն առավել կարեւոր է, քանի որ հաղթել ենք իշխող կուսակցության ներկայացուցչին` «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին: Եվ այն արձանագրվել է դատական վեճը սկսվելուց 4 տարի անց: Խնդրո առարկան 2019 թվականի հունիսի 19-ին հրապարակած մեր լուրն է, որտեղ մենք ներկայացրել էինք «հերոսի» քաջագործությունները` նրան «նյու-Սաշիկ» որակելով:

Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ՝ «Հրապարակի» դեմ: Եվ այս հաղթանակն առավել կարեւոր է նրանով, որ առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել էր հայցվորի պահանջը, իսկ վերաքննիչ դատարանի երկու գրագետ դատավոր (Սամվել Մատինյան, Լենդրուշ Հովհաննիսյան), գիտակցելով մամուլի դերն ու առաքելությունը, բեկանել են վճիռն ամբողջությամբ եւ մեր օգտին որոշում կայացրել:

Դատարանը գտել է, որ լրագրողն իրավունք ունի գնահատականներ հնչեցնելու քաղաքական գործչի վերաբերյալ, եւ մեր հրապարակման մեջ առկա չէ վիրավորանք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ