21 10 2023

ՔՊ-ականները Փաշինյանի հետ հանդիպման հույս ունեն․ «Հրապարակ»

ՔՊ-ականները Փաշինյանի հետ հանդիպման հույս ունեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ մեկնարկում են ՀՀ ԱԺ նիստերը։ Երկուշաբթի ՔՊ խմբակցության նիստ են հրավիրել։ ՔՊ-ականները հույս ունեն, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն, որը կներկայացնի Գրանադայի եւ Ստրասբուրգի հանդիպումների արդյունքները եւ առաջիկա բրյուսելյան այցի  զարգացումները, որ կողմնորոշվեն, այլ ոչ թե Փաշինյանի ասելիքն իրենց հասնի միջնորդավորված՝ ֆրակցիայի ղեկավարության միջոցով, ինչպես արվում է վերջին շրջանում։

Ինչ վերաբերում է ԱԺ նիստերի օրակարգին, ապա առանձնահատուկ նախագծեր չկան, բացառությամբ ընդդիմության թեկնածուի քննարկումը՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Ներկայացրել են Մանվել Բադալյանին։ Այս պաշտոնը, ըստ օրենքի, պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն իշխանությունն ընդդիմության թեկնածուներին, որպես կանոն, դեմ է քվեարկում՝ զավթելով այդ պաշտոնները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ