«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Սյունիքից ընտրված ԱԺ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանը հոկտեմբերի սկզբին մեկնելու է Մոսկվա։ Այցի նպատակը քաղաքական չէ. հայտնի ВДНХ-ում տեղի է ունենալու նրա անհատական ցուցահանդեսը։
Պարզվում է` սա նկարիչ - պատգամավորի միակ ցուցահանդեսը չէ` խորհրդարանում հայտնվելուց հետո։ 2023 թվականի հուլիսի 30-ին Փարիզում նա մասնակցել է Holy Art Gallery կազմակերպած միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով իր հեղինակած կտավները: Միաժամանակ Ամստերդամում և Բրյուսելում տեղի է ունեցել այդ կտավների թվային ցուցադրությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը