16 08 2023

Կոնկրետ պահանջ է ներկայացվել՝ չխնայել որեւէ կարգազանց վարորդի՝ լինի կին, թե տղամարդ․ «Ժողովուրդ»

Կոնկրետ պահանջ է ներկայացվել՝ չխնայել որեւէ կարգազանց վարորդի՝ լինի կին, թե տղամարդ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 14-ին Գյումրու ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո իրավապահ համակարգում խորհրդակցություն է հրավիրվել, ու կոնկրետ պահանջ ներկայացվել՝ չխնայել որեւէ կարգազանց վարորդի՝ լինի կին, թե տղամարդ: Իսկ թե որքանով այս հանգամանքը կնվազեցնի պատահարների թիվը, ցույց կտա ժամանակը։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծառայողական քննություն է նշանակվել այդ տարածքում պարեկային հերթապահություն իրականացնող ծառայողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են Volkswagen մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ ZIL մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուր»-ի զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ