04 08 2023

Սամվել Բաբայանը փորձում է իրենց կամքին հակառակ արցախցիներին ինտեգրման տանել Ադրբեջանի հետ. «Ժողովուրդ»

Սամվել Բաբայանը փորձում է իրենց կամքին հակառակ արցախցիներին ինտեգրման տանել Ադրբեջանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում կամ արցախցիների համար: Արդեն տեւական ժամանակ է՝ Փաշինյանի քարոզչական թեզերն է առաջ տանում ու փորձում արցախցիներին համոզել, թե պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, բեռներ տեղափոխել այդ ճանապարհով, ավելին՝ երկխոսել Ադրբեջանի հետ՝ պատճառաբանելով, թե միայն այդպես վերջնական «խաղաղություն կհաստատվի»:

Տպավորություն է՝ Սամվել Բաբայանն այսպիսով փորձում է իրենց կամքին հակառակ արցախցիներին ինտեգրման տանել Ադրբեջանի հետ՝ տեսնելով անգամ, թե ինչպես է Ադրբեջանը հիվանդ արցախցուն առեւանգում, տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ձեռքից: Իհարկե, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց որ ինտեգրվելու գնով այն ժողովրդի հետ, որը քեզ ատում է ու ցանկանում ցեղասպանել: Ադրբեջանում Հայաստանի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության մաս է, ադրբեջանական դպրոցներում դեռ մանկուց են քարոզում հայատյացություն, իսկ Ադրբեջանի նախագահն էլ ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ է հնչեցնում՝ հայտարարելով, թե չկա Հայաստան, չկա Արցախ, ամենուր Ադրբեջան է: Սամվել Բաբայանը, սակայն, նրանց հետ առեւտրի եւ ինտեգրացիայի է ուղղորդում արցախցիներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ