29 06 2023

103 քաղաքացուց 80-ը չի ցանկանում լսել Փաշինյանին. «Ժողովուրդ»

103 քաղաքացուց 80-ը չի ցանկանում լսել Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ անվստահությունը երկար ժամանակ է՝ բոլոր քաղաքական գործիչները նկատում ու բարձրաձայնում են: Միայն իշխանությունն է, որ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, թե իրենք ժողովրդի մոտ ունեն վստահություն, իրենք ընտրված իշխանություն են, եւ Նիկոլ Փաշինյանի անվերապահ վստահությունը շարունակում է պահպանվել նաեւ այսօր:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում է անցկացրել Երեւանի կենտրոնի փողոցներում՝ պարզելու համար մի շատ հստակ հարց՝ լսում են արդյոք քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե ոչ: Հարցումն անցկացվել է 103 քաղաքացու շրջանակներում, որոնցից 80-ը կտրուկ բացասական են արձագանքում հարցին՝ նշելով, որ նույնիսկ անունը լսել չեն ուզում։

Դրական է պատասխանել 14 մարդ՝՝ մեկնաբանելով, որ լինելով ՀՀ քաղաքացի՝ պարտավոր է ծանոթ լինել ներքաղաքական իրավիճակին։ Վարչապետի ելույթները մասամբ լսում են 9 մարդ, որոնք պատճառ են բերում ժամանակ չունենալու հանգամանքը»։

 

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ