27 06 2023

Հրապարակային գրում եմ, որպեսզի ինչ սադրանք էլ լինի նախապես բոլորն իմանան, որ դա կազմակերպված է եղել ու պատահական ոչինչ չկա․ Մուրազի

Հրապարակային գրում եմ, որպեսզի ինչ սադրանք էլ լինի նախապես բոլորն իմանան, որ դա կազմակերպված է եղել ու պատահական ոչինչ չկա․ Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր հայրս բակից նկատում է, որ այս մեքենայից նկարահանում են մեր տունը (այն տունը որտեղ ես գրանցված եմ)։ Դուրս է գալիս փողոց մեքենան փախնում է փողոցի սկզբնամաս, հայրս մոտենում է, որ հարցնի, թե ովքեր են, նրանք արագ հեռանում են։ Մեքենայի մեջ եղել են առնվազն երեք երիտասարդ։
Ես չգիտեմ, ովքեր են այս սրիկաները, բայց վստահ եմ, որ անձնական խնդիր չունեն մեզ հետ։ Ոչ ոքի հետ անձնական-կենցաղային հողի վրա խնդիր չունենք։ Վստահ եմ նաև, որ իրավապահներ չեն, քանի որ նրանք վաղուց նկարած կլինեին մեր տունը, իրավապահները նաև կիմանային, որ ես այդ տանը չեմ ապրում։
Հրապարակային գրում եմ, որպեսզի ինչ սադրանք էլ լինի նախապես բոլորն իմանան, որ դա կազմակերպված է եղել ու պատահական ոչինչ չկա։
Հ․Գ․ Իմ մասին մեծ կարծիք չունեմ, չեմ կարծում, որ Նիկոլը վախենում է ինձանից, բայց սրանք էնքան փնթիներ ունեն, որ կարող է փնթիներից մեկի մտքով անցել է լավություն անել իր փնթի շեֆին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ