Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հերթական ակցիան է իրականացրել, այս անգամ՝ ԲԴԽ շենքի մոտ։
Նա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար բերել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի լուսանկարը։
«Քանի որ Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ ավելի արդար լինելու համար հաճախ է նայում Նիկոլ Փաշինյանի նկարին և ոգեշնչվում, ես նրան բերել եմ իր վաղեմի գործընկեր Գրիգոր Մինասյանի Մինասյանի նկարը։
Որեսզի լիարժեք լինի իրենց պատկերացրած արդարադատությունը, որը բոլորովին նման չէ արդարադատության։ Այն այլանդակությունները, որ կատարում են ազատ, անկախ դատավորների նկատմամբ, կարծում եմ, երբեք Հայաստանում չեն կատարվել։ Հայաստանի արդարադատության ոլորտը միշտ չի փայլել անկախությամբ, բայց հիմա արդեն այլանդակ դրսևորումներ են ստացել, և դրա հովանավորը, իհարկե, Կարեն Անդրեասյանն է։
Գրիգոր Մինասյանին ինքը, որքանով գիտեմ, սիրում է Գիգիշ ասել․ նկարը բավական կոգեշնչի իրեն։ Նիկոլի նկարը կա, Գիգիշի նկարը կա, իրենք խմբակային կզբաղվեն նրանով, ինչով սիրում են զբաղվել, որը ես արդարադատություն չեմ կոչի»,- նկարը փոխանցելուց առաջ ասաց Բորիս Մուրազին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը