20 06 2023

ՔՊ-ականները հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է․ «Հրապարակ»

ՔՊ-ականները հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու, նրանք կես ամիս ունեն հանգստանալու համար, իսկ հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է։ Սրանով է պայմանավորված, թերեւս, որ ԱԺ նստաշրջաններին հաջորդող ավանդական արտահերթ նիստերը որոշել են անցկացնել ոչ թե այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում, այլ տեղափոխել են հուլիս:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը։  Նախատեսվում է հուլիսին 3-4 արտահերթ նիստ անցկացնել, թիմի աշխատանքային ռիթմը վերականգնելու եւ «մարտունակությունը» վերականգնելու համար` մինչեւ օգոստոս, իսկ օգոստոսից արդեն կսկսվի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին առաջնորդը հրահանգել է բոլորին` անխտիր մասնակցել եւ ամեն ինչ անել հաղթելու համար։

Որպես կանոն, նստաշրջանի ավարտից հետո օրենսդիրներն արտահերթով սղղացնում են «տունը մնացած» կամ խնդրահարույց նախագծերը: Այս տարին եւս բացառություն չէ՝ այն տարբերությամբ, որ դրանց ընդունումը ոչ թե հունիսին, այլ հուլիսին կկայանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ