28 04 2023

Իշխանություն կա, որ օրհնություն է, իշխանություն կա, որ պատիժ է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

Իշխանություն կա, որ օրհնություն է, իշխանություն կա, որ պատիժ է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցուն՝ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»: Իհարկե, միտքը միանշանակ ընկալելի չէ, անգամ զավեշտի է հասնում: Հասկանալու համար, թե այս արտահայտության վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի եկեղեցին, զրուցեցինք Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց․

-Այո՛, ամեն իշխանություն Աստծուց է: Ավետարանում այսպես էլ է գրված` իշխանություն կա, որ օրհնություն է, իշխանություն կա, որ պատիժ է: Հիմա մերը պատիժ է, եւ եկեղեցին պետք է զգուշացնի եւ բարձրաձայնի, որ այս իշխանությունը պատիժ է, ժողովո՛ւրդ, փորձանք է, եւ դա էլ անում ենք:

Էլի եմ ասում, այո, նախկինների օրոք սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական բազմաթիվ թերացումներ կային, բայց նախկինների օրոք գոնե մեծ երկիր ունեինք, հաղթանակած բանակ ունեինք, պետական կառույցներ ունեինք գործող: Բայց այս ամենը մեր ժողովրդի համար նվազ կարեւոր է դառնում, կարեւորվում են սրա-նրա ապարանքների հարցերը, այնինչ հայրենիքի սահմաններին, անվտանգությանը որեւէ այլ բան չպետք է հակակշռեր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ