Ես շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է զոհասեղանին: Այս մասին մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ես շատ ուրախ չեմ, որ Բագրատ սրբազանն իրեն դրել է զոհասեղանին։ Նա դուրս է գալիս հոգևոր ասպարեզից և իրեն տրամադրում է մի ասպարեզին, որն իրենը չէ»,- նշեց նա։
Հարցին՝ ի՞նչէ նշանակում հոգևոր ծառայությունը սառեցնել, Միքայել սրբազանն ասաց․ «Նշանակում է, որ ինքը մնում է հոգևորական, բայց չի գործում որպես հոգևորական։ Նա երբ կամենա, կարող է վերականգնել»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը