27 04 2023

Հունիսի 12-ին Արցախ Սահմանադրական բարեփոխումների նախագծի հարցով վերջնական որոշում է կայացվելու․ «Ժողովուրդ»

Հունիսի 12-ին Արցախ Սահմանադրական բարեփոխումների նախագծի հարցով վերջնական որոշում է կայացվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 12-ին Արցախի գերագույն դատարանը նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագծի հարցով վերջնական որոշում է կայացնելու: Դատարանն այդ օրը նիստ կանի, որպեսզի որոշի՝ արդյոք այն համապատասխանում է Արցախի Սահմանադրությանը, թե ոչ:

Ստացվում է՝ դեռ մեկ ամսից ավելի Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն լինի: Նշենք, որ նախագիծը ենթադրում էր հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավունքը վերապահվում էր խորհրդարանին: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ուղարկվել էր Գերագույն դատարան. հունիսի 12-ին դատարանը կորոշի՝ որքանով է նախագիծը համատեղելի Արցախի Սահմանադրության հետ:

Դրական եզրակացության դեպքում այն կրկին կուղարկվի ԱԺ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվելու, իսկ եթե դատարանը որոշի, որ նախագիծը Սահմանադրության հետ հակասություններ ունի, ապա այն կճանաչվի հակասահմանադրական: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ