09 11 2020

Արարատի մարզի սահմանապահ դիրքերում հանգիստ է, անհանգստանալու կարիք չկա. Մարզպետ

Արարատի մարզի սահմանապահ դիրքերում հանգիստ է, անհանգստանալու կարիք չկա. Մարզպետ

Արարատի մարզի սահմանապահ դիրքերում այս պահին հանգիստ է,  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզի սահմանապահ դիրքերում այս պահին հանգիստ է, Պարույր Սևակ և Երասխ համայնքները շարունակում են ապրել իրենց բնականոն հունով։ Սահմանի երկայնքով ամեն ինչ վերահսկվում է, անհանգստանալու կարիք չկա», - գրել է մարզպետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել: Նախնական տվյալներով, կա 2 զոհ և 1 վիրավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ