16 02 2022

Շնորհակալություն վարչապետին․ Ավելի խնդալու TV-շոու հայրենական արտադրողը չէր կարող տալ․ Փաստաբան

Շնորհակալություն վարչապետին․ Ավելի խնդալու TV-շոու հայրենական արտադրողը չէր կարող տալ․ Փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու համար:

Նույնիսկ նեթֆլիքսը կդժվարանար այսպիսի գաղափար գեներացնել․ հավաքել մի տեղ մարդկանց, որոնց մի մասը շատ է սիրում կարծիք ունենալ ու արտահայտել և բացարձակ չի շտապում, իսկ մյուս մասը թքած ունի կարծիքների վրա ու շտապում է:

Ավելի խնդալու TV-շոու հայրենական արտադրողը չէր կարող տալ:

Իսկ խորհրդի քննարկումները հիշեցնում են «Հին օրերի երգը» ֆիլմի սկզբից մի դրվագ՝

֊Սահակ, դուրս արի: Մուշեղ, մի թողնի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ