27 04 2023

Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ․ «Հրապարակ»

Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեպետ անցած շաբաթ կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, հորդորելով` փոխանցել կուսակից ընկերներին, որ բոլորը պարտավոր են աշխատել ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ, ավելին՝ անգամ սեփական թեկնածուն է ունենալու։

Հիշեցնենք, որ Ավինյանի եւ Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը, նկատի ունենալով Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին, հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը, եւ հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։

Ի դեպ, Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել՝ այստեղ Ավինյանի համար են աշխատելու, անկախ նրանից՝ Սուքիասյանն ում կպաշտպանի: Իսկ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ