«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելուց հետո մամուլում լայնորեն քննարկվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շուտով միջնորդությամբ գալու է Ազգային ժողով` ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հետեւից: Վերջինս էլ շտապել էր հայտարարությամբ հանդես գալ ու «ինքնառաջադրվել» հարցաքննվելու համար: Սակայն պարզվում է` մինչեւ հիմա իրեն դեռ չեն կանչել հարցաքննության: Ի՞նչ է կատարվում Արսեն Թորոսյանի եւ ՔՊ-ի միջեւ, պարզեցինք հենց նրանից:
- Ես լավ հարաբերություններ ունեմ իմ թիմակիցների հետ, որեւէ բան չի եղել, որ ինչ-որ բանով հարթվեր: Այս թիմի մաս եմ ու ակունքներում եմ կանգնած ու շարունակելու եմ կանգնած մնալ մինչեւ վերջ: Որեւէ մեկը ինձ չի կպել:
- Այսինքն` վստա՞հ եք, որ Ձեր թիմը Ձեզ չի զոհի...
-Անհիմն ինձ չեն կարող կպնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը