05 04 2023

ՔՊ-ականների երեկվա պահվածքը անձամբ հրահանգել էր Փաշինյանը․ «Հրապարակ»

ՔՊ-ականների երեկվա պահվածքը անձամբ հրահանգել էր Փաշինյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում ՔՊ-ականների երեկվա պահվածքը, մեր տեղեկություններով, հրահանգվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետն է հանձնարարել, որ հնարավորինս մեծ թվով ՔՊ-ական պատգամավորներ մասնակցեն նիստին եւ թեկուզ սադրանքների գնով` մեծ շոու ստանան, որը հանրությանը մի քանի օր էլ կշեղի սահմանային իրավիճակից, մասնավորապես Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման փաստից։

Որքան էլ զարմանալի է, բայց ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, երեկ մեր լրագրողի հետ մասնավոր զրույցում տարակուսել է գործընկերների պահվածքից, երբ 20-30 հոգով հարձակվել էին ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի վրա, ու խոստովանել է, որ խնդիրը տեսարան ապահովելն է։ «Շոուի կարիք կա»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ