12 08 2020

Դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեություն

Դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 11-ի դրությամբ  կայացվել է  5071 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝   65 403 ստուգում, որից միայն  573-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգուներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ