21 01 2023

2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ՝ վարչապետի համար․ «Հրապարակ»

2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ՝ վարչապետի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ գնելով։ Համառ լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, եւ անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից: Բնականաբար, վարչապետը պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են նվիրում, եւ անգամ ինքն է երբեմն անվանական խմիչքներ պատվիրում կոնյակի գործարանին, որը հատուկ մակագրությամբ` ՀՀ վարչապետի անվամբ, թանկարժեք կոնյակներ է պատրաստում եւ տրամադրում, որոնք, որպես կանոն, նվիրում են:

Այս անգամ ներկայացուցչական ծախսերի անվան տակ վարչապետի աշխատակազմը 2 շիշ վիսկի է գնել․ «Akashi Blue blended» 0.7 լ, «Tenjaku Pure Malt» 0.7 լ եւ մեկ շիշ էլ ռոմ՝ «Saint James Millesime 2001» 1 լ։ Վիսկիներն արժեն 27 եւ 25 հազար դրամ, իսկ ռոմը՝ 32 հազար 500 դրամ։ Հավանաբար, իր ձախողումներն ու անհաջողությունները միայն թանկարժեք վիսկիի մեջ է հնարավոր խեղդել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ