20 01 2023

Արցախում լուրեր էին տարածվում, որ այսօր ճանապարհը բացվելու է․ «Հրապարակ»

Արցախում լուրեր էին տարածվում, որ այսօր ճանապարհը բացվելու է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում երեկ լուրեր էին տարածվում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացած Արայիկ Հարությունյանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնության են հանգել, որ հունվարի 20-ին, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացվելու է։ Քաղաքական շրջանակներից մեր հարցուփորձի արդյունքում պարզեցինք, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ հանդիպումից հետո Արցախի նախագահը փակ քննարկում է ունեցել խորհրդարանի պատգամավորների հետ եւ փոխանցել, որ Ադրբեջանի պահանջները չի ընդունել, եւ ճանապարհի բացման հարցն ավելի մշուշոտ է դարձել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, ապա դրա մասին արդեն գրել ենք. Ռուբեն Վարդանյանի հեռացում, բանակի ապամոնտաժում, հանքերի շահագործման դադարեցում, ռենտգեն-սկաների տեղադրում եւ ադրբեջանցի սահմանապահների ներկայություն սահմանային անցակետում»։ 

Առավել մանրամասն սկզբնաղբյուրում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ