«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առումով: Փոխարենը ակտիվ են ընդդիմադիր քաղաքական ուժերը: Մի կողմից՝ երեկ հանրահավաք էր նախաձեռնվել Հանրապետության հրապարակում, մյուս կողմից՝ առանձին ուժեր դիմումներ են հղում միջազգային կազմակերպություններին:
Ի մասնավորի, երեկ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը տեղեկացրել է, որ նամակներ է ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, արտաքին գործերի նախարարություններին՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետը կանխելու նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում քայլեր ձեռնարկելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը