26 04 2022

Վեդիի ավագանու անդամը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և գնացել ընկերներիս հետ պայքարելու

Վեդիի ավագանու անդամը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և գնացել ընկերներիս հետ պայքարելու

ՀՅԴ և Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը տեղեկացնում է․

«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։ Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, որոնք պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ մինչև ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։ Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։
Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։
Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ»։

#Զարթնիր_հանուն_հայ_մնալու

#Զարթնիր_հանուն_Արցախի

#Զարթնիր_հանուն_հավերժական_Հայաստանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ