«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել վերոնշյալ անձանց հետ ու պարզել՝ ինչ են քննարկել վարչապետի հետ:
Մեզ միայն Խզմալյանի հետ խոսել հաջողվեց, մյուսները, ըստ երևույթին, ինչ-որ բանից վախենալով կամ կաշկանդվելով, խուսափեցին խոսել կամ կապի դուրս գալ: Շիրինյանը, օրինակ, լսելով, որ լրագրող է զանգահարողը, բավական անքաղաքավարի կերպով ցած դրեց հեռախոսը: ՍԴՀԿ-ից խոստացան՝ Աճեմյանն անպայման կկապվի ու կզրուցի մեզ հետ, Սամվել Բաբայանի կուսակցության ներկայացուցիչ Տերտերյանը կարդաց մեր՝ իրեն ուղղված հաղորդագրությունները, բայց ո՛չ Աճեմյանը, ո՛չ Տերտերյանը կապի դուրս չեկան մեզ հետ:
Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի ու Դավիթ Սանասարյանի հետ նույնպես կապ հաստատել չստացվեց: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի հետ, ըստ երևույթին, մեծ սիրով հանդիպման գնացող քաղուժերը, որ հիմնականում պրոարևմտյան կողմնորոշում ունեն, վախենում են շփվել լրագրողների հետ կամ էլ կաշկանդվում ու ամաչում են հանգամանքից, որ Փաշինյանի հետ են հանդիպու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը