08 10 2022

«Ուշ լինի, նուշ լինի՞». «Փաստ»

«Ուշ լինի, նուշ լինի՞». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները նախապես պլանավորած են եղել Անկախության տոնի հետ կապված պետական ողջ համակարգին պարգևավճար տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակազմերի ղեկավարները արդարացել են՝ նշելով, որ պարգևատրում չի եղել՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, քանի որ ռեսուրսներն ու հնարավորություններն ուղղվել են այդ պահին առաջնային հանդիսացող խնդիրների լուծմանը։

Թերթի հետ զրույցում պետական համակարգի պաշտոնյաներից մեկն ասել է, որ պարգևավճարների հետ կապված լուրջ դժգոհություն կա ողջ համակարգում։ Կառավարության մեր աղբյուրն իր հերթին փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմից գերատեսչություններին փոխանցվել է, որ պարգևավճար լինելու է, ուղղակի ներկայում ճշտվում են ժամկետները. նախնական տեղեկություններով, հնարավոր է, որ արդեն նոյեմբերին նշյալ «բացը» լրացվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ