01 02 2024

Դրամական խրախուսումներ կտան դիվանագետներին, որ մոտիվացնեն լավ աշխատելուն

Դրամական խրախուսումներ կտան դիվանագետներին, որ մոտիվացնեն լավ աշխատելուն

Կառավարությունը 230 միլիոն դրամ է հատկացնում ԱԳՆ-ում պարգևատրումների, դրամական խրախուսումների և աշխատավարձի բարձրացման համար։ Որոշումը ներառված է գործադիրի նիստում։ Պատճառն էլ, ըստ հիմնավորման, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը կանխելն է, ավելի լավ աշխատելուն մոտիվացնելը։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է․

«Ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների և միտումների պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսական դերակատարում ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համատեքստում: ՀՀ շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը։

Արտաքին գործերի նախարարության կողմից կատարվող աշխատանքի ծավալները, բովանդակությունը և պատասխանատվությունը ոչ միայն արտացոլված չեն ներկայումս սահմանված վարձատրության չափերում, այլև առկա է շեշտակի (անգամների) տարբերություն ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ անվտանգային հարցերում պատասխանատվություն ունեցող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջև: Ավելին` աշխատանքի ծավալների և պատասխանատվության էական աճին զուգահեռ ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դիվանագետի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը, ինչը հանգեցնում է մարդկային ռեսուրսների արտահոսքին և նոր ռեսուրսների ներգրավման բարդությանը։ 

Նախագծի ընդունումը պայմանավորված է վերը նշված անհամաչափությունները մեղմելու, աշխատանքի գրավչությունը մեծացնելու և վարձատրության չափը լավարկելու անհրաժեշտությամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ