27 09 2022

Ի՞նչ կասեն Վենետիկից․ «Փաստ»

Ի՞նչ կասեն Վենետիկից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Սահմանադրության փոփոխված և իշխանության քիմքին համապատասխանեցված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով մասնագիտական գնահատական ստանալու նպատակով, թեպետ իշխանության ներսում շատերը կարծում են, որ այդ հանձնաժողովի կարծիքն ամենևին պարտադիր չէ մեզ համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, միջազգային իրավական այդ բարձր կառույցում, մեղմ ասած, այնքան էլ գոհ ու բավարարված չեն ներկայացված փաստաթղթից, ու նախնական կարծիքը քննադատական է։

Մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վերջնական տարբերակը Երևան կուղարկվի արդեն դեկտեմբերին, որտեղ հանգամանալից ներկայացված կլինեն հանձնաժողովի դիրքորոշումները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, բավականին կոշտ են լինելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ