30 08 2022

ԱԻՆ աշխատակիցները աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար կստանան. «Փաստ»

ԱԻՆ աշխատակիցները աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար կստանան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը որոշել է պարգևատրել նախարարության աշխատակիցներին. բացի ամենամսյա պարգևավճարներից, ԱԻՆ բոլոր աշխատակիցները կստանան պարգևավճար աշխատավարձի 100 տոկոսի չափով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման հիմքում ոչ միայն տոնական օրն է, այլև մասնավորաբար «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության ժամանակ ԱԻՆ-ականների, հատկապես փրկարարների անձնուրաց, պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը: 

Մեր ունեցած տեղեկություններով, ֆինանսականից զատ, ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ պարգևատրվելու են շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով, մեդալներով: Այդ օրը կլինի՞ հանդիսավոր նիստ, թե՞ շքերթ, առայժմ ճշտել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ