«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 12-ին կամ 13-ին կմեկնարկի Երեւանի քաղաքապետարանի ավագանու աշնանային նստաշրջանը։ Ըստ տեղեկությունների, հենց առաջին նիստի օրակարգում կընդգրկվի Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Դեռեւս մեկ տարի առաջ մամուլը գրում էր Ավինյանի քաղաքապետական հավակնությունների մասին, իշխող ուժը միայն այս տարվա մարտին հայտարարեց, որ Ավինյանին դիտարկում է որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ նա կգլխավորի կուսակցության ցուցակը 2023-ին տեղի ունենալիք ընտրություններին։
Քաղաքապետարանում սրտատրոփ սպասում են Ավինյանի գալստյանը, քանզի նրա նշանակումից հետո դրամատիկ զարգացումներն անխուսափելի են լինելու, եւ ձանձրանալու առիթներ չեն լինի։ Բանն այն է, որ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սկսել է հարցազրույցներում անթաքույց կսմիթներ ուղղել Ավինյանին։ Սակայն Ավինյանը պատրաստվում է նրա անունն ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականում գրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը