28 07 2022

Դատական համակարգը բաժանվել է երկու մասի. ովքեր չկային միության ժողովին. «Ժողովուրդ»

Դատական համակարգը բաժանվել է երկու մասի. ովքեր չկային միության ժողովին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուշագրավ է, որ դատական համակարգի՝ մշտապես աղմուկ բարձրացրած, ճնշումների մասին խոսող դատավորները չեն եղել երեկվա ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ չկային Զարուհի Նախշքարյանը, Մխիթար Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին եւ այլք, այսինքն՝ մշտապես դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները բոկոտել էին նիստը: Հետաքրքիր է, որ չէին եկել նաեւ աղմկահարույց գործեր քննող դատավորները:

Նրանց թվում են դատավորներ Արման Դանիելյանը եւ Մնացական Մարտիրոսյանը: Ըստ էության, դատական համակարգը բաժանվել է երկու մասի, եւ այդ մասերի բաժանված դատավորների խմբերը ներկա չէին ժողովին. չէին եկել ե՛ւ ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները, ե՛ւ ճնշումների ենթարկված, աղմկահարույց գործեր քննող դատավորները: Գուցե վերջինների դեպքում պատճառն այն է, որ լրագրողների հնարավոր հարցերից խուսափեն: Ամեն դեպքում, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգում կրկին մտահոգիչ իրավիճակ է, եւ ոլորտի կարեւորագույն իրադարձությանը ոչ բոլորն են ներկա գտնվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ