«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարարության եւ դրան կից հիմնարկների աշխատակիցներին, մասնավորապես, զինկոմիսարիատներին, արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ։ Հիմնավորումն անվտանգային խնդիրներն են։
Մանրամասներ չեն հայտնել, սակայն հասկացվել է, որ դրանով լրտեսության դեմ են պայքարում։ Սմարթ հեռախոսներով սոցցանցերի եւ կապի այլ տեսակների միջոցով տեղեկությունների փոխանցումը դյուրին է։
Մեզ ահազանգած ՊՆ աշխատակիցները, սակայն, դժգոհում են, որ նորագույն տեխնոլոգիաների մեր օրերում ՊՆ ղեկավարության այս որոշումը մի քանի անգամ բարդացրել է իրենց աշխատանքը, քանի որ հեռախոսը նաեւ աշխատանքային միջոց է։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է մեկ անգամ եւս զինկոմիսարիատների խոշորացման ծրագիր իրականացնեն։ Պատճառը, ենթադրվում է, զորակոչիկների թվի կրճատումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը