11 06 2022

Նորից «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում. «Փաստ»

Նորից «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ հանրությանը «զբաղեցնելու» և հերթական «հարմար» տեսարանը հրամցնելու նպատակով նորանոր իմիտացիաներ ստեղծել։ Այս անգամ, կարծես, փորձում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի միջոցով «նորություն» ապահովել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովին հատուկ հանձնարարություն է տրվել՝ պատերազմի հանգամանքներից զատ «քննել» նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասներն ու ռիսկային դրվագները, որպեսզի հետագայում հնարավոր մեծ բացվածքով մատուցվի հանրության լայն շրջանակներին: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի առջև խնդիր է դրվել հանգամանալից ուսումնասիրել արձանագրված անհաջողությունների ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, այդ թվում՝ դիվանագիտական պատճառները:

Այս ամենն արվելու է բացառապես ամեն ինչ հերթական անգամ «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ուղղակի հրաժարվել են որևէ կերպ ասոցացվել այս իշխանության նախաձեռնած գործընթացներին և մասնագիտական կարծիք հայտնել։ Այդպես են վարվել նաև բավական հայտնի բազմաթիվ դիվանագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ