30 08 2021

Միակ բանը, որ այս պահին անհրաժեշտ է անել Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակիցների հետ

Միակ բանը, որ այս պահին անհրաժեշտ է անել Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակիցների հետ

Այս օրերին Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված և այդ գծի վրա տեղի ունեցող բացարձակ այլանդակությունն ուղղակիորեն շաղկապված է մեկ այլ բացարձակ այլանդակության հետ: Այն բանի հետ, ինչը կոչվում է «ԱԺ մեծամասնություն» կամ «քաղաքական մեծամասնություն», հանրագումարում՝ վերջապետ Նիկոլի գլխավորած իշխանություն: Հատուկ չենք նշում՝ ՀՀ իշխանություն, քանզի այն իր էությամբ և բովանդակությամբ հակա՛ ՀՀ իշխանություն է: Հակա՛ ժողովրդական: Հակա՛ հայկական: Ի լրումն՝ հակա՛ մարդկային: Նիկոլական չ'իշխանության էությունն այդ է, եթե անգամ պաշտոնապես հայտարարվեր, թե՝ «պողոսների 666 տոկոսը հունիսի 20-ին քվեարկել է պետականաքանդ քպ-ի օգտին): Մի խոսքով, եթե ամեն քայլափոխի, մեծից՝ փոքր «հայլ Հիտլեր» ճղավեն, դրանից Հիտլերը պակաս ճիվաղ չի դառնում: Վերադառնանք սակայն մեր ճղճմաողբերգական իրողություններին: 

Սկզբունքորեն, ի՞նչ է կատարվում: Իսկ կատարվում է այն, որ Նիկոլի «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիևը, շարունակելով Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, արդեն զբաղեցրած ստրատեգիական դիրքերից առաջ է բերել իր զորքերն ու փակել Հայաստանն Իրանին կապող միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մի քանի տեղամասեր: Դրա հետևանքով, բնականաբար, կաթվածահար է եղել Երևանը Սյունիքի մարզկենտրոնին ու Հայաստանն Իրանին կապող մայրուղու երթևեկությունը, բազմաթիվ ավտոմեքենաներ հայտնվել են շրջափակման մեջ, ինչպես նաև՝ Սյունիքի, կոնկրետ Գորիսի ու Կապանի ենթաշրջանի մի շարք գյուղեր (Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Նոր Առաջաձոր) նույնպես հայտնվել են ադրբեջանական շրջափակման մեջ:

Բնականաբար, այն, ինչ արել են Ալիևն ու ադրբեջանաթուրքական կողմը, պատերազմական գործողություն է, մեծ հաշվով՝ ռազմական հանցագործություն: Հընթացս արժե հիշեցնել, որ այդ ամենը տեղի է ունենում Հայաստանում «իշխող» այն խմբոնի օրոք, որի պարագլուխը և այլ՝ մանր գլխիկները երկար-բարակ ճամարտակում էին կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման և այլ նման սրտակեղեք թեմաներով՝ ցանկանալով թուրքի հետ իրենց ստորագրած նվաստացուցիչ կապիտուլյացիան պողոսամասսաների վրա ծախել որպես աննախադեպ նվաճում:

Պողոսամասսաները բարձր գնահատեցին Նիկոլի ջանքերով որդեկորույս դառնալու ձեռքբերումը, 666 հազարով քվեարկեցին նրա օգտին, ասելով՝ ապրե՛ս, Նիկոլ, հանձնածդ Արցախը վկա, դու լավ ես վարի տալիս Հայաստանը, շարունակիր կործանել այն, շարունակիր թուրքին հանձնել մեր բնակավայրերն ու տարածքները...
Է՜հ, Նիկոլն էլ շարունակում է: Իսկ նրա սիրելի գործընկեր Ալիևն էլ առավել ոգևորված «հայ ժողովրդի» ապուշագույն քվեարկության արդյունքներից, վրա է տալիս: Այդ ո՞ր թուրքի լինի, որ վրա չտա, եթե տեսնում է, որ դիմացինների առնվազն ինքնապահպանման բնազդը ձգտում է զրոյի:

Եթե ավելի կոնկրետ, ապա այս «ճանապարհային իրադարձությունները» պարզորոշ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը, ավելի խորացնելով Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ գործած ու անպատիժ մնացած իր ոճրագործությունը, որոշակի գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել նույն Ալիևի հետ: Այդ պայմանավորվածության նախապայմանը, ըստ երևույթին, եղել է այն, որ ադրբեջանական կողմը մինչև հունիսի 20-ը իրեն համեմատաբար զուսպ դրսևորի, Նիկոլը վերընտրվելու հնարավորություն ունենա, որից հետո կկատարի ստանձնած հանձնառությունները: Այդ ժամանակահատվածում, Ալիևը, նախքան ընտրությունները համենայն դեպս «ապահովագրվելով» կամ ավելի շուտ՝ նշված ենթադրելի պայմանավորվածություններից Նիկոլին թռնելու շանս չթողնելու համար, Հայաստանից «թեթևակի» զավթումներ իրականացրեց, իր զորքերը դիրքավորելով արդեն Հայաստանի տարածքում ու կարևոր կետերում և հանգիստ սպասեց «ընտրությունների» ավարտին: Իսկ հիմա, ըստ էության ասում է՝ «նա օլդու, Փաշինյան», այսինքն՝ «դավայ, ստանձնածդ պայմանավորվածությունները կատարի, Սյունիքը տուր ինձ»:
Դե, իսկ Նիկոլն էլ ձև է բռնել, թե չի հիշում, թե ինչ են պայմանավորվել, կամ էլ, ավելի շուտ, փորձում է խաղարկել թշնամու հետ պայմանավորված պատերազմի մի նոր տարբերակ:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի առջև պետք է չափազանց կոշտ ու կտրուկ ձևով դրվի Ալիևի հետ իր ինչպես նախորդ, այնպես էլ թարմացված հակահայ պայմանավորվածությունները լիարժեք գաղտնազերծելու և ռադ լինելու պահանջ: Առհասարակ, միակ բանը, որ այս պահին անհրաժեշտ է անել Նիկո Փաշինյանի և նրա խմբակիցների հետ, անհապաղ ձերբակալելն ու պետական դավաճանության հոդվածով մեղադրանք ներկայացնելն է:

Ի դեպ, Նիկոլի ան-պաշտպանության նախարարը վերջերս տեսախցիկների առաջ աքլորանում էր, թե հրամայել է կրակել թշնամու վրա, ֆլան-ֆստան: Տեսնես այդ ո՞նց է թշնամին առաջ եկել ու Հայաստանի տարածքում ճանապարհ փակել՝ չհանդիպելով ոչ մի կրակոցի:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ