10 06 2021

Ուզուրպատոր Նիկոլը բոլորից արդյունավետ է հերքել բանսարկու Նիկոլի ստերը

Ուզուրպատոր Նիկոլը բոլորից արդյունավետ է հերքել բանսարկու Նիկոլի ստերը

Այն, որ Նիկոլ (Փաշինյանը) ստախոս է, հանրահայտ է: Ավելին, նրա՝ ստախոս լինելն այնպիսի մի փաստական հանգամանք է, որը հաստատվում ու վերահաստատվում է գրեթե ամեն օրը, օրը մի քանի անգամ: Նիկոլի՝ ստախոս լինելու պարագայի հաստատվել-չհաստատվելը ուղիղ համեմատական է այն բանին, թե նա օրվա մեջ քանի անգամ է խոսելու նպատակով բացում բերանը:

Վերջերս նա համարյա բերանը չի փակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանով մեկ սկսվել է նիկոլաստերի տեղատարափ, որն ամենայն հավանականությամբ կարող է ստահեղեղի վերածվել և երկրի, հասարակության մնացորդներն ուղղակի ստահեղձ անել: Համենայն դեպս, միտումն այդպիսին է:

Նոր ստեր գրեթե չեն հորինվում, եթե ճանկռոտված կոնֆետների և նմանօրինակ այլ ցնդաբանությունների մասին հիստերիկ ծղրտոցները կամ՝ պարտությամբ հպարտանալու, գերիների՝ 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու մասին ակնհայտ սրիկայախոսությունները հաշվի չառնենք:

Ավելի հաճախ նա «թարմացվում» է տարիներ, անգամ՝ տասնամյակներ շարունակ իր իսկ շրջանառած ստերը, միֆերը, հորինվածքները, որոնք, հասկանալի է, վերաբերվում են Հայաստանի նախկին ղեկավարներին, այդ թվում և ամենից հաճախ՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Այն, որ Նիկոլն ու նրա կոյուղաբերան մանկլավիկները, «նիկոլի վերջին օրերի վկաների» բրիգադները ուղղակի հոգեխանգարվում են՝ Ռոբերտ Քոչարյանի անունը լսելիս, ի դեպ, միանգամայն օրինաչափ է: Եվ օրինաչափ է մի քանի պատճառով:

Առաջինը. Նիկոլը միանգամայն պարզորոշ տեսնում է ու, չնայած «չոլի գիժ» ձևանալու իր ջանքերին, հրաշալի գիտակցում է, որ արդեն իսկ ջախջախված ու վերջացած է՝ իր «քայլոներով» ու երկոտանի «Չալո»-ներով հանդերձ: Իսկ ամենից կարևորը՝ նա տեսնում ու հասկանում է ոչ միայն իր տապալման, այլև առաջիկա ընտրություններում նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հաղթանակի անխուսափելիությունը:

Երկրորդ. Նիկոլը հասկանում է նաև, որ ինքն արդեն իսկ ու բացարձակապես ձախողվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իր նախաձեռնած ու նաև որոշակի արտաքին ուժերի «նավոդկայով» իրականացվող քաղաքական հետապնդումների մեջ:

Երրորդ. Ակնհայտորեն որոշակի հանձնառություն ունեցող Նիկոլը և հանձնարարողները հստակ գիտակցում են, որ Հայաստանի ներկայիս կործանման ընթացքը կասեցնելու ամենից իրական հնարավորությունն ունի հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանալի է՝ իր թիմով և համախոհ-գաղափարակիցներով:

Իսկ ի՞նչ անել, եթե 3 տարի շարունակ, մի իրավիճակում, երբ բռիդ մեջ ես հավաքել սուպեր-վարչապետական լիազորությունները, բոլոր իրավապահ, քննչական, ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, բայց այդպես էլ ոչնչի չես հասել: Ավելին, ապօրինի կալանավորել ես տվել պետության նախկին ղեկավարին, այլ «կռիսություններ» ես արել, բայց… այդ ամենով է՛լ ավելի ես մեծացրել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ազդեցությունը:

Հիմնականում այդ հանգամանքներով  է պայմանավորված այն, որ Նիկոլը հիմա «խոդի է տվել» իր կեղտակոլոլ, իրենից ավելի անլվա «բառաթորանքը», կրկին ու կրկին շրջանառում է անցած 20-25 տարիներին կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ հորինած հին ստերն ու «տուֆտումները»:

Բա՛յց: Այստեղ արդեն իրականությունն ու ճակատագիրը ուղղակիորեն խնդում են Նիկոլի ջղակծկվող դեմքին ու ցավոտ կտտոց խփում՝ խոսելիս նրա ամենից սիրած հատվածին՝ քթին (երբ մեկը խոսելիս մատներով շարունակ դիպչում է քթին, դա հոգեբանները մեկնաբանում են որպես ստելու նշան):

Իսկ «կտտոցն» այն է, որ ներկայիս ուզուրպատոր Նիկոլը բոլորից արդյունավետ ու վերջնական է հերքել բանսարկու Նիկոլի շրջանառած ստերը:

Դա շատ պարզ է: Եթե նրա տարածած ստերի մեջ գոնե կես միլիմետր հիմնավորված փաստ լիներ, ապա նախ, կփորձեր գոնե ինչ-որ մեղադրանքով էլի մի «գործ» կարել նախագահ Քոչարյանի դեմ, բ) գոնե մի կես «ապացույցիկ» գտնել կտար, գ) ստիպված չէր լինի՝ ատամները կրճտացնելով ընդունել «կարած» մեծ փուչիկի՝ այսպես կոչված «մարտի 1-ի նոր գործի» պայթյունը:

Այո, Նիկոլը գնաց բացահայտ ավանտյուրայի և դատավորներին սպառնալով, ահաբեկելով, հիստերիայի նոպաներ ու տեսարաններ սարքելով, հասավ այն բանին, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի ու մոտ 1 տարի գտնվի բանտում: Բա՛յց: Իրավիճակի ամբողջ հետաքրքրությունն այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից դուրս եկավ ոչ միայն ավելի վճռական ու հաստատուն տրամադրվածությամբ, այլև անցյալում ու նաև ներկայում Նիկոլի կողմից իր ուղղությամբ նետված ցեխից ու կեղտոտ «միֆերից» լիովին ձերբազատված:

Ի դեպ, Նիկոլը լրագրությամբ զբաղվելիս էլ միշտ աչքի է ընկել սուր, փողոցայինին ձգտող բառապաշարով, որոնց հետ սակայն ներկայացրել է չնչին «փաստեր», որոնք, ի լրումն, պարզվել է, որ սոսկ մատից ծծած անապացույց, մերկապարանոց ենթադրություններ են:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ