29 03 2021

Թրքասեր իշխանության առաջամարտիկները՝ Լենան ու Մարիան

Թրքասեր իշխանության առաջամարտիկները՝ Լենան ու Մարիան

 

Օրերս թուրքասեր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ելույթ է ունեցել «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի միջոցառմանը։ Դատելով տիկնոջ ելույթից, նա այստեղ թոթափել է «պատերազմի մասնակցության բեռը» և իր նման թրքապաշտների հետ կիսել իր «մեղավորությունը»։ Հիշեցնենք Լենան այն «կառավարող ուժի ներկայացուցիչ»-ն է, որը վերացրել է Արցախի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և տարածաշրջանային խաղաղությունը 26 տարի ապահոված հրադարը։

«Խաղաղութուն ամեն գնով» թեզը հռչակած իրենցքայլականների հետ նաև Լենան է հետևողական քայլերով պատերազմ սադրել` սորոսաթուրքական պլանի համաձայն։ Հետո դարձան անվերապահ կապիտուլյանցիան ստորագրած, Արցախը թուրքին հանձնած Նիկոլի «վկաները»։ Իսկ վերջին հինգ ամիսներին հայ ժողովրդի դեմ քաղաքացիական պատերազմ են հրահրում, որ նաև Հայաստանի սահմանները բացեն թուրքի առաջ։

Թուրքին խոնարհաբար, առանց դիմադրության հանձնվելու, հպատակվելու և դրանից հաճույք ստանու ջատագով այս տիկինը «մարդիկ խաղաղություն են ուզում» թեզով փորձել է արդարացնել իրենցքայլի «պարտվողականությունը, թուլությունը, հարմարվողականությունը»։ Նրա ելույթում «պացեֆիստական» միտքն այնպիսի անկում է ունեցել, որ թավշապետության օրոք անխուսափելի դարձող թուրքացումը համարել է «խաղաղություն հաստատելով» արտագաղթը կանխելու երաշխիք։ Եվ սա այն դեպքում, երբ սահմանները բացելուն պես արտագաղթի աննախադեպ հոսք են կանխատեսում բոլորը։ Մինչդեռ պարզվում է` թուրքասեր իրենցքայլականները հենց դա են համարում թուրքական օկուպացիոն ադմինիստրացիայում պաշտոններ ստանալու երաշխիք։

Թուրքական խոսափող դարձած Լենան թրքասերների լսարանին հայտնել է նաև նիկոլականության առաջիկա որոշ պլաններ. «Խաղաղությունը երկկողմանի է, մի կողմն էլ մենք ենք և մեր խոսքը կարող է անկախ ու տարբեր լինել մյուս կողմի ատելության ու թշնամանքի քարոզից։ Պաշտպանվելու ներուժը, անվտանգությունը փոխկապված տարածաշրջանային համագործակցության մեջ է»։ Թուրքի հետ նման համագործակցությունը տարօրինակ չէ այն ուժի համար, որն Արցախի հիմնահարցը լուծելու «փուլային», «փաթեթային», ցանկացած այլ բանաձև մերժել է, թուրքի հետ «իր կետից» է սկսել տնօրինել Արցախի ճակատագիրը ու ավարտել է անվերապահ կապիտուլյացիա ստորագրելով։

Այս կերպ Լենան, իհարկե, փորձել է հիմնավորել «խաղաղություն ամեն գնով» սորոսաթուրքական թեզը, ըստ որի` թուրքը շարունակելու է մեզ ատելությամբ ու թշնամաբար ցեղասպանել, իսկ մենք «անկախ» ամենից` պետք է «փոխկապվենք» թուրքին ու համագործակցենք թուրքի հետ։ Եվ դա պետք է անենք միայն ու միայն այն պատճառավ, որ Էրդողանը դա՛ է հանձնարարել Նիկոլին ու իր լենաներին։

Թրքասեր հայատյաց կին առաջամարտիկի կոչման համար Լենա Նազարյանի հետ մրցակցության մեջ է կարկառուն սորոսական, նվիրյալ թուրքասեր ու համատեղությամբ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նիկոլի կիրակնօրյա այցից հետո նա յուրացրել է ապարանյան քարոզի՝ «Որքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի։ Որքան մեզ են համարում թշնամի, այնքան մենք ենք համարում թշնամի։ Որքան ավելի շատ են մեզ համարում թշնամի, այնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի» դատարկ բառախաղը և հավելել է իր բարբաջանքը. «Այս թափանիվի հետ մի բան պետք է անել։ Մեր անվատանգային մասշտաբները փոխվել են, և մենք դրանց դիմակայելու նոր բանաձևեր պետք է գտնենք։ Մենք պետք է տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխենք և տարածաշրջանին օգնենք մեր նկատմամբ դիտանկյունը փոխել»։

Այսպես թրքասեր Մարիան հուշում է, որ թուրքին մենք չպետք է թշնամի համարենք և հայոց ցեղասպանությունը նոր թափով շարունակելու Իլհամի, Էրդողանի, այլ թշնամիների ամեն օր ահանգնացող սպառնալիքները ընկալենք որպես թշնամանքի հին ու բարի սովորություն։ Ապա և. թուրքական բոլոր ազգային ավանդույթներն ու հատկապես հայատյացությունը պահպանելու նախանձախնդիր տիկինը հաստատել է նաև, որ կապիտուլյացիա ստորագրելով` իր շեֆը նոր թափ է հաղորդել պանթուրքական ալիքին, ոչնչացրել է նախկինների մտքով ու արյամբ ստեղծված անվտանգության համակարգը, հայությանը կանգնեցրել է կործանման եզրին ու հիմա «կամավոր ստրկացիր, թե չէ` կստրկացնեն» մտածողությունն է պարտադրում։

Բոլոր լենաները, մարիաները, նիկոլները, ամեն կարգի ու սեռի պողոսները պետք է հասկանան, որ հայությունն ունի կյանքով հարթած իր ճանապարհը և այն էականորեն տարբեր է իրենցքայլականներին Թուրքիայից մատնանշած ուղուց։

 

Գևորգ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ