08 01 2021

Ի՞նչ փաստաթղթեր է Ալեն Սիմոնյանի կինը ներկայացրել ՀՌԱՀ և ի՞նչն է ուկրաինահայ գործարարը հերքում․ «Դեժավյու»



«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․

«Օրեր առաջ գրել էինքոր ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստաընկերությունների մրցույթում, հայտ է ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը ամբողջովին լինելու է ուկրաինական: Freenews-ի՝ արտոնագիր ստանալու դեպքում, ինչը ևս մեր լավատեղյակ աղբյուրը չբացառեց, Ուկրաինայի քաղաքացի, մեծագհարուստ Վիլեն Շատվորյանը պարտավորվել է իր վրա վերցնել հեռուստաընկերության ողջ ֆինանսական ծախսը:

Երեկ ArmDaily.am-ի հետ զրույցում  ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանն ասել է, որ Վիլեն Շատվորյանն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանին անձամբ չի ճանաչում և երբևիցէ որևէ շփում նրա հետ չի ունեցել: «Վիլեն Շատվորյանի հետ անձամբ եմ զրուցել: Նա ասաց, որ Ալեն Սիմոնյանին չի ճանաչում ու ոչ մի կայքի ֆինանսավորում իր կողմից չի պլանավորվում»: Ուկրաինահայ քաղաքագետը ArmDaily.am-ի հետ զրույցում հավելեl է նաև, որ իրենց համար դեռևս անհասկանալի է, թե ովքեր կարող էին նման ապատեղեկատվություն տարածել ու ինչ նպատակներ են հետապնդում նրանք:

Այսպիսով պարզ է դառնում, ոչ թե Dejavu-ն է ապատեղեկատվություն տարածել, այլ միգուցե Ալեն Սիմոնյանի կինն է՞ Freenews-ի մրցույթային փաթեթը ներկայացնելիս շահարկել Վիլեն Շատվորյանի անունը և թյուրիմածության մեջ գցել ՀՌԱ Հանձնաժողովին: Տեսանյութւմ հստակ երևում է, որ Ալեն Սիմոնյանի կինը փաթեթը ներկայացնելիս Freenews-ի 49% բաժնեմասի սեփականատեր է ներկայացնում Վիլեն Շատվորյանին: Ուշադիր լսելու դեպքում պարզ է դառնում, որ Freenews-ի եթերի արտոնագիր ստանալու դեպքում Վիլեն Շատվորյանը միլիոնավոր դոլլարների ներդրում է խոստանում իսկ մյուս՝ 51% բաժնետերի կամ բաժնետերերի կողմից ֆինանսական ներդրման մասին խոսք չկա, միայն ակնարկվում է, որ Freenews-ը ունի պատրաստած գովազդային փաթեթ և հույս է հայտնում, որ այդ փաթեթի միջոցով կկարողանան ապահովել ֆինանսական մուտքեր:

Նման արագ արձագանքից հետո, մնում է եզրակացնել. կամ Վիլեն Շատվորյանին խաբել են և կեղծ թղթեր են ստորագրել տվել, կամ Վիլեն Շատվորյանը տեղյակ չէ և Freenews-ը ուղղակի խաբել է ՀՌԱՀ-ին:

Կա երրորդ տարբերակը ևս. Վիլեն Շատվորյանը փոշմանել է, որ ընդառաջել է Ալեն Սիմոնյանի առաջարկին, համաձայնել է օգնել, բայց վերջին զարգացումներից հետո չի ցանկանում գործ ունենալ մի մարդու հետ, ում հայրենիքում որակում են որպես դավաճան: Այսքանից հետո, որ մի գործարարը կցանկանա կիսել դավաճանի խարանը և դասվել դավաճանների շարքին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ